Կիպրոսում այգի է տնկվել արցախյան պատերազմում զոհված հայերի հիշատակին


Կիպրոսում այգի է տնկվել արցախյան պատերազմում զոհված հայերի հիշատակին

  • 10-04-2021 18:30:16   | Կիպրոս  |  Հասարակություն

Արցախի դեմ Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված հայերի հիշատակին Կիպրոսում փոքր այգի է տնկվել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:
 
Նախաձեռնության հեղինակները կիպրական «Սոլիդարություն շարժում» կուսակցության անդամներն են՝   կուսակցության ղեկավար Էլենի Թեոխարիուսի գլխավորությամբ, ինչպես նաև Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապաչարալամբուսը: Այգում ծառերի տնկմանը մասնակցել են նաև Կիպրոսի հայկական համայնքի անդամները:
 
Արարողության մասին Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր  Թեոխարիուսը հայերեն գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
Նոյյան տապան  -   Հասարակություն