Ստեփանակերտում հայտնաբերվել է «Սմերչի» կասետային ռումբ


Ստեփանակերտում հայտնաբերվել է «Սմերչի» կասետային ռումբ

  • 10-04-2021 20:00:25   | Հայաստան  |  Հասարակություն

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են՝ Ստեփանակերտի Բրյուսով թաղամասի բնակելի տների հարևանությամբ հայտնաբերվել է «Սմերչ» հրթիռային համակարգից արձակված կասետային ռումբ։ «Սակրավորները քիչ հետո այն կվնասազերծեն տեղում։ Պայթյունի ձայնը թեպետ բարձր չի լինելու, բայց հորդորում ենք լսելու դեպքում չանհանգստանալ»,- հորդորում են ԱՀ ԱԻՊԾ-ից: 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն