Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը


Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

  • 11-04-2021 14:36:34   | Հայաստան  |  Հասարակություն

Ապրիլի 11-ին, վաղ առավոտյան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ Ապրիլի 6-ին լրացել էր նրա 82-ամյակը։

Խորը ցավակցություն նրա հարազատներին, ընկերներին եւ ամբողջ հայ ազգին։ 

Արման Նավասարդյան՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,  քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ․

1974-1976 թթ. Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան
1976-ից  Ալժիրում Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) գլխավոր հյուպատոսությունում եղել է փոխհյուպատոս, այնուհետեւ հյուպատոս
1980-1982 թթ. ԽՍՀՄ ԱԳՆ  աֆրիկյան առաջին բաժին, առաջին քարտուղար
1982-1988 թթ. Սենեգալում եղել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդականը
1989-1990 թթ. Եղել է ԽՍՀՄ ԱԳՆ տեղեկատվության և աշխատանքի կազմակերպման վարչության պետը, 
1991-1993 թթ.  ՀՀ ԱԳՆ փոխարտգործնախարարը։
1993-1998 թթ. Արման Նավասարդյանը եղել է ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպանը Ավստրիայում՝ համատեղության կարգով Հունգարիայում, ՀՀ ներկայացուցիչը ԵԱՀՄ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում
1998-2001 թթ. Եղել է ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպանը Լիբանանում
 
Տարիներ ի վեր պատրաստել է երիտասարդ մասնագետների, եղել է դասախոս եւ վերլուծաբան, Հանրային դիվանագիտության դպրոցի դասախոս, եղել է Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչը։ Ոչ միայն դիվանագիտության, այլև լրագրության, քաղաքագիտության և մարդկային հաղորդակցության գաղտնիքներին ու հմտություններին տիրապետող Նավասարդյանը անմնացորդ աշխատել է հանուն իր ազգի՝ մինչ դաժան հիվանդությունը ընդհատեց նրա կյանքը։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն