Covid-19-ի դեմ պատվաստվելու համար արդեն իսկ հերթագրվել է մոտ 600 քաղաքացի


Covid-19-ի դեմ պատվաստվելու համար արդեն իսկ հերթագրվել է մոտ 600 քաղաքացի

  • 12-04-2021 14:48:03   | Հայաստան  |  Հասարակություն

 Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելու ցանկություն հայտնել, հերթագրվել է արդեն իսկ մոտ 600 քաղաքացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախ վստահեցրեց, որ միանշանակ հերթագրված քաղաքացիներ կան:

Գայանե Սահակյանն էլ ասաց.  «Մենք ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններում ևս ունենք հերթագրվածներ: Ունենք նաև թեժ գծով կամ օպերատիվ զանգերի միջոցով հերթագրվածներ: Ուրբաթ օրվա տվյալներով՝ մոտ 600 հոգի է ցանկություն հայտնել»,-ասաց Սահակյանը:

Հերթագրվողների շրջանում են հիմնականում ռիսկի խմբի անձինք, տարեցները:  Զանգով հերթագրվածներին անմիջապես տեղեկացնում են, որ կոնկրետ պատվաստանյութի համար չեն հերթագրում:

Ավանեսյանը հիշեցրեց, որ ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ էլ արդեն իսկ կոնկրետ բանակցություններ են տարվել՝ բավական մեծ քանակի «Sputnik V» ձեռք բերելու համար:

Մայրաքաղաք Երևանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կմեկնարկեն ապրիլի 13-ից, մարզերում՝ ապրիլի 14-ից: Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, ձեռք է բերել «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Ապրիլի լույս 8-ի գիշերը Հայաստան է բերվել նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ: «AstraZeneca»-ով պատվաստման համար սահմանվել է տարիքային շեմ: 

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play