Թուրքիան մտնում է Ղրիմ


Թուրքիան մտնում է Ղրիմ

  • 12-04-2021 14:59:28   | Թուրքիա  |  Քաղաքական

 

Թուրքայի նախագահ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Անկարան հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության օգտին եւ չի ճանաչում Ղրիմի անեքսիան։ Էրդողանի խոսքով, Ղրիմի պլատֆորմը «կոչված է միավորել ուկրաինական հողերը»։

Թուրքիայի հետ համագործակցությունը Ուկրաինան դիտարկում է որպես «ՆԱՏՕ-ի դարպաս»։ Էրդողանի ու Զելենսկիի համատեղ հռչակագրում խոսվում է Սեւ ծովում անվտանգության ու կայունության ապահովմանը ՆԱՏՕ-ի ներգրավման մասին։

Ռուս-թուրքական արգասաբեր երկխոսությունը շարունակվելու է տարբեր ձեւաչափերում, հայտնել է Կրեմլի կայքը Պուտինի ու Էրդողանի հեռախոսազրույցի կապակցությամբ, Զելենսկիի Կոնտանդնուպոլիս այցի նախօրեին։ Ըստ Կրեմլի կայքի՝ Պուտինը Էրդողանին տեղեկացրել է «ներուկրաինական կոնֆլիկտի» եւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցների մասին, քննարկվել է իրավիճակը Սիրիայում ու Լիբիայում։

Ռուսաստանի՝ Թուրքիայի հետ «հակաարեւմտյան եւ հականատօ քաղաքականության» ու «հավասար կիսելու» հաջորդ ասպարեզը դառնում է Ուկրաինան։ Թե որքանով Թուրքիան ՆԱՏՕ չէ, թողնենք մի կողմ։ Երեւում է՝ Ակնայից հետո հաջորդ մոնիտորինգային կենտրոնները Բայրաքթարներով լինելու են Ղրիմում ու Դոնբասում։ Առաջին թռիչքն արդեն կայացել է։ Ռուս-թուրքական հավասար կիսելու քաղաքականությունն իրականում Թուրքիային զիջելու քաղաքականությունն է։ Միայն թե Ուկրաինան, Հայաստանը «բաժին չընկնեն» ԱՄՆ-ին ու Եվրամիությանը։

Թուրքիան չի թաքցնում շահագրգռվածությունը ռուս-ուկրաինական բախման մեջ, նախեւառաջ Հարավային Կովկասից հեռացող Ռուսաստանի տեղը զբաղեցնելու նկրտումներով։ Բացի այդ, Թուրքիան հնարավորություն է ստանում «մտնել» Ուկրաինա իր ռազմավարական ծրագրերի ծավալման համար:

Հայաստանի դեմ Ռուսաստանի գործողությունները ստեղծել են բոլոր նախադրյալները եւ բացել դռները Թուրքիայի համար:

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play