Որպեսզի չնմանվենք կուսակցություններին, պետք է միավորենք մեր ուժերը. Ռուզան Ասատրյան
12-04-2021 16:29:25 | Հայաստան | Քաղաքական
ՍԻՐԵԼԻ ՏԻԿՆԱՅՔ...
Վերջին շրջանում կանայք սկսել են ակտիվանալ: Ձևավորվում են կանանց նոր կազմակերպություններ, առանձին անհատներ անհատական ելույթներով փորձում են լրացնել հասարակական քաղաքական բացթողումների ցանկը: Հայ կինը, հայոց մայրը 32 տարվա իր համրությունից հետո զգաց, որ խորամանկ աղվեսը իր վերջին ձագին էլ կտանի, եթե արծվի նման իր թևերը փռած չպաշտպանի նրան: Թանկագին հայուհիներ, ողջունելի է ձեր համարձակությունը, սակայն որպեսզի չնմանվենք կուսակցություններին և անցնենք հասարակական կյանքը կարգավորելու գործընթացներին, մենք պետք է միավորենք մեր ուժերը՝ որպեսզի կարողանանք ճշգրտորեն օգտագործել մայրական էներգիայի հզոր ուժը՝ ԵՐԿԻՐԸ քաոսից դուրս բերելու և նոր իրավիճակներում ինքնադրսևորվելու, հայրենիքը կոլապսից փրկելու մեր համարձակ այրերի ձցտումները ներդաշնակելուն, նրանց ետ պահելով նոր ու կործանիչ որոշումներ կայացնելու գործընթացներից: Հայոց կանայք պետք է բերեն՝ խաղաղություն, սեր, միասնություն, հույս, հավատ, կայունություն, զավակներին արիություն ու անխոցելի ՀԱՅՐԵՆԻՔ ՏԱԼՈՒ ՄԵԾ ՊՈՏԵՆՑԻԱԼ , ՈՐԸ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ ՃԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՙ ՄԻԱՅՆ ԼՈՒՐՋ ՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ՚՚՚ մտածեք այս մասին, հարգարժան տիկնայք, եկեք մեր Հայաստան տունը շեն ու գեղեցիկ դարձնենք և՛ մեր համար և՛ աշխարհի ողջ հայության: