«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում

12-04-2021 17:21:38   | Հայաստան  |  Քաղաքական



Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության այն պատգամավորները, որոնք առավոտից խորհրդարանում չէին՝ քիչ առաջ ժամանեցին։ Այս մասին հայտնում է Factor TV-ին։ Ժամը 17:00-ին սկսվեց խմբակցության փակ նիստը։
 
Քննարկման հիմնական թեման
վաղը՝ ապրիլի 13-ին, մեկնարկող հերթական քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված օրինագծերն են։ Նշենք, որ օրակարգում պարտադիր քննարկման 12 հարց է առկա, այդ թվում՝ 2-րդ ընթերցման ռեժիմում կքննարկվի «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ հարցը։ Սպասվում է նաև ՀԾԿՀ անդամի նշանակում։ Բացի այդ, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ լիագումար նիստերի օրակարգում ընդգրկվելու է ևս 21 հարց։ 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 139 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար