Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության այն պատգամավորները, որոնք առավոտից խորհրդարանում չէին՝ քիչ առաջ ժամանեցին։ Այս մասին հայտնում է Factor TV-ին։ Ժամը 17:00-ին սկսվեց խմբակցության փակ նիստը։
Քննարկման հիմնական թեման վաղը՝ ապրիլի 13-ին, մեկնարկող հերթական քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված օրինագծերն են։ Նշենք, որ օրակարգում պարտադիր քննարկման 12 հարց է առկա, այդ թվում՝ 2-րդ ընթերցման ռեժիմում կքննարկվի «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ հարցը։ Սպասվում է նաև ՀԾԿՀ անդամի նշանակում։ Բացի այդ, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ լիագումար նիստերի օրակարգում ընդգրկվելու է ևս 21 հարց։