Արցախյան պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

12-04-2021 18:52:04   | Հայաստան  |  Իրավունք



Քննչական կոմիտեում ավարտվել է Սիրիայի քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի կողմից Ադրբեջանի
կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ մասնակցելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՔԿ-ն:
 
Ըստ հաղորդագրության` նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ նրանք, չհանդիսանալով Ադրբեջանի քաղաքացի, մշտապես չբնակվելով դրա տարածքում, ընդգրկված չլինելով Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմում, այլ հանդիսանալով Սիրիայի քաղաքացիներ, Սիրիայի կամ այլ պետության կողմից ուղարկված չլինելով Ադրբեջանի զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար, նյութական հատուցում ստանալու դիմաց, կազմակերպված խմբի կազմում մասնակցել են պատերազմին, որի ընթացքում նրանց գործողություններն ուղղված են եղել Հայաստանի և Արցախի տարածքում քաղաքացիական
անձանց և զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց ոչնչացնելուն կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն, իսկ «այդ գործողությունների նպատակն իրենց բնույթով և էությամբ ուղղված են եղել խաղաղ բնակչությանն ահաբեկելուն»:
 
Նրանց մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ահաբեկչությունը` կատարված կազմակերպված խմբի կողմից), 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչությունը), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ` սպանությունը), 34-390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (քաղաքացիական բնակչության կամ առանձին քաղաքացիական անձանց վրա հարձակումը) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանի մասնակցությունը զինված ընդհարումներին կամ ռազմական գործողություններին)։
 
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 107 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար