Փայլանը բացատրություն է պահանջել Էրդողանի «գյավուր» բառի համար

12-04-2021 19:10:34   | Թուրքիա  |  Քաղաքական



Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին իր ելույթի ժամանակ օգտագործել էր «գյավուր» (անհավատ) բառը՝ թիրախավորելով քրիստոնյաներին։
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը, քննադատելով Էրդողանի ատելության խոսքը, այն անընդունելի է համարել: Այդ կապակցությամբ Փայլանը  գրավոր հարցապնդում է ներկայացրել խորհրդարան՝
պահանջելով Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայից պատասխանել հետևյալ հարցերին.
 
1) Չգիտե՞ք, որ «գյավուր» բառը ատելության խոսք է և սերունդներ շարունակ որպես հայհոյանք օգտագործվել է ձեր համաքաղաքացիների դեմ:
2) Չգիտե՞ք, որ «գյավուր» ատելության խոսքը հանգեցնում է ատելության հանցագործության:
3) Տեղյա՞կ եք, որ որպես նախագահ ատելության խոսք օգտագործելը կխախտի սոցիալական խաղաղությունը:
4) Հետ կվերցնե՞ք «գյավուր» արտահայտությունը և ներողություն կխնդրե՞ք:
 
Փայլանը նաև նշել է, որ ինքը, որպես պատգամավոր, բազմիցս «գյավուր» հայհոյանքով հարձակման է ենթարկվել:
«Պետք է տեղեկացնեմ, որ նախագահի կողմից օգտագործված այդ ատելության խոսքը, որն ըստ Թուրքիայի լեզվագիտական ընկերության նշանակում է «անհավատ, ոչ մուսուլման, անխիղճ, դաժան» բնավ ընդունելի չէ»,- ասել է պատգամավորը: 
 
Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 248 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար