Իրանի դեմ պատժամիջոցները երկարագձվել են ևս մեկ տարով

12-04-2021 19:45:38   | Իրան  |  Քաղաքական



Եվրամիությունը մեկ տարով երկարաձգեց Իրանի դեմ պատժամիջոցները այդ երկրում մարդու իրավունքների խախտումների համար՝ ավելացնելով ևս ութ մարդ և երեք կազմակերպություն սև ցուցակում: Այս մասին ասվում է ԵՄ
խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է երկուշաբթի Բրյուսելում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
 
«Խորհուրդն այսօր որոշում կայացրեց Իրանում մարդու իրավունքների լուրջ խախտումների հետ կապված իր սահմանափակիչ միջոցառումները երկարաձգել մինչև 2022 թ. ապրիլի 13-ը: Խորհուրդը նաև այս պատժամիջոցների ցուցակում ավելացրեց ութ անհատ և երեք կազմակերպություն՝ հաշվի առնելով 2019 թվականի նոյեմբերին նրանց դերը Իրանում ցույցերին բռնի արձագանքելու մեջ», - ասվում է հաղորդագրության մեջ։
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 99 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար