Վրաստանի խորհրդարանում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը


Վրաստանի խորհրդարանում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

  • 12-04-2021 20:41:56   | Վրաստան  |  Քաղաքական

Վրաստանի խորհրդարանի Պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը:
 
Նիստին ներկա են եղել Հետախուզական ծառայության ներկայացուցիչները, որոնք իրենց տեսակետներն են ներկայացրել Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի հետ կապված, ինչպես նաև անդրադարձել են Ուկրաինայում զարգացող իրադարձություններին: Այս մասին հաղորդվում է խորհրդարանից։
 
Հանձնաժողովի նիստն անց է կացվել փակ դռների հետևում, դեռևս լրացուցիչ տեղեկություն նիստի արդյունքների մասին չի հաղորդվում:
Նոյյան տապան  -   Քաղաքական