«Արման Նավասարդյանի մահվան լուրը խորը ցավով արձագանքեց մեր սրտերում»․ Ռուսաստանի դիվանագետների ցավակցական հեռագիրը

12-04-2021 19:55:22   | Հայաստան  |  



Արտաքին գործերի նախկին նախագահների Համաշխարհային խորհրդի նախագահ, Միջազգային Արտաքին քաղաքական Ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Բեսմերտնիխը, Ռուս  դիվանագետների ասոցիացիայի նախագահ Պողոս Հակոբովը և ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպանորդ, կոմպոզիտոր Դավիդ Մնացականյանը ցավակցություն են հայտնել Հայաստանի Արտակարգ և լիազոր դեպան Արման Նավասարդյանի մահվան կապակցությամբ:

 Դիվանագետները նշում են, որ

«Արման Գառնիկի Նավասարդյանի մահվան մասին լուրը ծանր ցավով արձագանք գտավ ռուսական դիվանագետների, բոլոր նրանց սրտերում, ովքեր գիտեին , աշխատել էին և  բարեկամություն արել այդ հրաշալի մարդու, փայլուն դիվանագետի , բարձրագույն մակարդակի տեր պրոֆեսիոնալի հետ: Նրանց

գնահատմամբ, Արման Գառնիկի Նավասարդյանն անցել է դիվանագիտական ծառայության բոլոր աստիճանները՝ հասարակ թարգմանչից  հասնելով մինչև Արտակարգ և Լիազոր դեսպանի աստիճանի:

 Աշխատել է Ալժիրում, Սենեգալում, Ավստրայում, Հունգարիայում  և Լիբանանում: Զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի բարձր պաշտոնը: Նա  ամենուրեք հմտացել և արժանապատիվ կերպով պաշտպանել է իր ներկայացրած երկրի շահերը: Նրան խորապես հարգել են  ոչ  միայն իր հայրենիքում , այլև այն երկրների ներկայացուցիչները, որտեղ նա աշխատել է  թե՛ խորհրդային, և  թե՛ հետխորհրդային ժամանակաշրջանում:

Արման Գառնիկի Նավասարդյանն իր հայրենիքի՝ Հայստանի  մեծ և նվիրյալ ջատագովն էր ու սիրահարը: Դրա հետ մեկտեղ նա իսկական ինտերնացիոնալիստ էր, սիրում էր Ռուսաստանը: Հանդիսանալով հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և ամրապնդման համոզված կողմնակիցը՝  նա ամեն կերպ նպաստում էր վերջինների կայացմանը: Եվ այս վշտալից ժամին մենք մեր գլուխներն ենք խոնարհում  նրա պայծառ հիշատակի առաջ, խորապես վշտանում ենք և մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում հանգուցյալի հարազատներին,

մտերիմներին և Հայաստանի ողջ ժողովրդին:

«Նրա մասին հիշողությունը  կպահենք  մեր սրտերում, հուսալով, որ Հայաստանը  կհավերժացնի  իր հավատարիմ զավակի հիշատակը»,- նշում են Արտգործ նախկին նախարարների Համաշխարհային  խորհրդի նախագահ, Միջազգային Արտաքին քաղաքականության նախագահ Ալեքսանդր Բեսմերտնիխը, Ռուս դիվանագետների ասոցիացիայի նախագահ Պողոս Հակոբովը և ՌԴ Արտակարգ և Լիազոր Դեսպանորդ, կոմպոզիտոր Դավիդ Մնացականյանը:

Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 43 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար