Վահագն Ալեքսանյանը երդմամբ ստանձնել է պատգամավորական լիազորությունները


Վահագն Ալեքսանյանը երդմամբ ստանձնել է պատգամավորական լիազորությունները

  • 13-04-2021 10:22:13   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երդման արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 13-ին գումարված քառօրյա նիստի մեկնարկին:

Վահագն Ալեքսանյանը լրացրեց պատգամավորի մանդատը վայր դրած Սուրեն Գրիգորյանի թափուր մնացած տեղը:

Պատգամավորի մանդատը վայր դնելուց հետո Սուրեն Գրիգորյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ:

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play