Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Ջրականում


Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Ջրականում

  • 13-04-2021 11:29:53   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչև այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն ապրիլի 13-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Զինադադարից հետո` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից, առայսօր հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր առմամբ 1539 աճյուն, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն