Ալիևի քիթը պետք է տրորել ու ցույց տալ իր իսկական տեղը. «Արդար Հայաստան»

Ես պահանջում եմ, որ Հայաստանի կառավարությունը շատ արագ պատասխանի Ալիևի բարբաջանքներին

13-04-2021 14:41:27   | Հայաստան  |  Քաղաքական



«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Ես չե՛մ հասկանում՝ Ալիևի զառանցանքներին, պատմության  բացահայտ զեղծարարությանն ու նենգափոխմանը, սողացող տգիտությանը, ակնհայտորեն մեր պետության տարածքների, մեր հայրենիքի նկատմամբ բացահայտ զավթողական գործունեությանն ու նկրտումներին պաշտոնական Երևանի կողմից հիմնավորված ու պատճառաբանված պատասխան տրվելու՞ է, թե՞ ոչ։
Այո՛, մենք թույլ տվեցինք, որ այս մարդը դառնա այս աստիճան
լկտի ու սանձարձակ։
Ի՞նչ բանակցություն այս մարդու հետ, երբ սա բարձրաձայն խոսում է Զանգեզուրի, Սևանա լճի ու Երևանի մասին։  
Ես պնդում եմ, որ  այս մարդուն պետք է իջեցնել ամպերից, հասկացնել, որ արցախյան հակամարտության պատմությունն ավարտված չէ, որ առաջին պատերազմում հաղթել ենք մենք, երկրորդում՝ իրենք, և հանգուցալուծում դեռևս չկա, իսկ հաշիվը՝ հավասար է:
Այս մարդուն պետք է ուղղակի բառացի ասել, որ Ղարաբաղը, այնուամենայնիվ, Ադրբեջան չէ, մանավանդ, որ սեփական ժողովուրդը, մի օր անպայման հարցնելու է, որ եթե դու հաղթել ես, ապա ի՞նչ գործ ունեն ՛՛Հաղթած՛՛ երկրում Ռուսաստանի ու Թուրքիայի զորքերը:
Սրա քիթը պետք է տրորել ու ցույց տալ իր իսկական տեղը՝ ուժեղ, ազդեցիկ ու արդար պետություն ստեղծելով։
Ես պահանջում եմ, որ Հայաստանի կառավարությունը շատ արագ պատասխանի Ալիևի բարբաջանքներին՝ միաժամանակ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելով այս մարդու մոլագար վարքագծի վրա»։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 522 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար