Թուրքիան Արցախի դեմ պատերազմում նաև անչափահաս վարձկաններ է տրամադրել Բաքվին. Ասպարեզ
13-04-2021 16:00:00 | | Ի՞նչ է գրում մամուլը
Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական խմբավորումները անչափահաս զինյալներ են զինվորագրել Լիբիա և Ադրբեջան՝ Թուրքիայի դաշնակից ուժերի դեմ կռվելու համար։ Այս մասին տեղեկանում ենք «Ասպարեզ» լրատվական կայքից, որը հղում է կատարում քրդամետ «Մեզոփոթամիա» լրատվական գործակալությանը։
Գործակալությունը տվյալներ է հաղորդում, որ Ֆաժր Մաալիքի անունով սիրիացի նախկին վարձկանի մասին, որը 13 տարեկանում անդամագրվում է Թուրքիայի հովանավորության տակ գտնվող Սիրիական ազատ բանակին, որն այժմ կոչվում է Սիրիական ազգային բանակ։
«Քանի որ Թուրքիան սկսել էր Սիրիական ազատ բանակի համար ավելի շատ տղամարդիկ հավաքագրել Աֆրինի գործողությունների համար, այն սկսել էր նաև անչափահասների զինվորագրել, և դա շարունակվում է մինչ այսօր։ Այժմ Սիրիական ազգաին բանակի խմբավորումներում շատ անչափահասներ կան»,- պատմել է Մաալիքին։
Գործակալությունն էլ հավելել է. «Պետք է հստակ նկատել, որ երբ Թուրքիան Սիրիական ազգային բանակի խմբավորումներ ուղարկեց Ադրբեջան՝ Արցախի դեմ սեպտեմբերին սկսած պատերազմի ընթացքում, այդ խմբավորումներում ևս պատանիներ կային»։