Ռուս դիվանագետները ցավակցություն են հայտնել Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի մահվան կապակցությամբ


Ռուս դիվանագետները ցավակցություն են հայտնել Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի մահվան կապակցությամբ

  • 13-04-2021 15:29:16   | Հայաստան  |  

      Արտաքին գործերի նախկին նախագահների Համաշխարհային խորհրդի նախագահ, Միջազգային Արտաքին քաղաքական Ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Բեսմերտնիխը, ռուսական   Դիվանագետների Ասոցիացիայի  նախագահ Պողոս Հակոբովը և ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպանորդ, կոմպոզիտոր Դավիդ Մնացականյանը ցավակցություն են հայտնել Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի մահվան կապակցությամբ:

  Դիվանագետները նշում են՝ 

«  Արման Գառնիկի Նավասարդյանի մահվան մասին լուրը ծանր ցավով արձագանք գտավ ռուսական դիվանագետների, բոլոր նրանց սրտերում, ովքեր գիտեին , աշխատել էին և  բարեկամություն արել այդ հրաշալի մարդու, փայլուն դիվանագետի , բարձրագույն մակարդակի տեր պրոֆեսիոնալի հետ: Նրանց գնահատմամբ, Արման Գառնիկի Նավասարդյանն անցել է դիվանագիտական ծառայության բոլոր աստիճանները՝ հասարակ թարգմանչից  հասնելով մինչև Արտակարգ և Լիազոր դեսպանի աստիճանի:

 Աշխատել է Ալժիրում, Սենեգալում, Ավստրիայում, Հունգարիայում  և Լիբանանում: Զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի բարձր պաշտոնը: Նա  ամենուրեք հմտացել և արժանապատիվ կերպով պաշտպանել է իր ներկայացրած երկրի շահերը: Նրան խորապես հարգել են  ոչ  միայն իր հայրենիքում , այլև այն երկրների ներկայացուցիչները, որտեղ նա աշխատել է  թե՛ խորհրդային, և  թե՛ հետխորհրդային ժամանակաշրջանում:

Արման Գառնիկի Նավասարդյանն իր հայրենիքի՝ Հայաստանի  մեծ և նվիրյալ ջատագովն էր ու սիրահարը: Դրա հետ մեկտեղ նա իսկական ինտերնացիոնալիստ էր, սիրում էր Ռուսաստանը: Հանդիսանալով հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և ամրապնդման համոզված կողմնակիցը՝  նա ամեն կերպ նպաստում էր վերջինների կայացմանը: Եվ այս վշտալից ժամին մենք մեր գլուխներն ենք խոնարհում  նրա պայծառ հիշատակի առաջ, խորապես վշտանում ենք և մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում հանգուցյալի հարազատներին, մտերիմներին և Հայաստանի ողջ ժողովրդին :

 Նրա մասին հիշողությունը  կպահենք  մեր սրտերում, հուսալով, որ Հայաստանը  կհավերժացնի  իր հավատարիմ զավակի հիշատակը» ,- նշում են Արտգործ նախկին նախարարների համաշխարհային  խորհրդի նախագահ, Միջազգային Արտաքին քաղաքականության նախագահ Ալեքսանդր Բեսմերտնիխը, Ռուսական դիվանագետների Ասոցիացիայի նախագահ Պողոս Հակոբովը և ՌԴ Արտակարգ և Լիազոր Դեսպանորդ, կոմպոզիտոր Դավիդ Մնացականյանը:                                                  

 

 


https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play