Ալիևն ամբողջ աշխարհին ցույց է տվել ինչպես սպանել մարդկանց, իսկ մենք պետք է ցույց տանք՝ ինչպես կհաղթենք ֆաշիզմը. Լենա Նազարյան


Ալիևն ամբողջ աշխարհին ցույց է տվել ինչպես սպանել մարդկանց, իսկ մենք պետք է ցույց տանք՝ ինչպես կհաղթենք ֆաշիզմը. Լենա Նազարյան

  • 13-04-2021 19:10:35   | Հայաստան  |  Քաղաքական

Մարդասպանության վայրագություններն իր ժողովրդին ու ողջ աշխարհին ի ցույց դնելով՝ Ալիևը մարտահրավեր է նետել ողջ քաղաքակիրթ աշխարհին, որտեղ ընդունված են պատերազմների և ցեղասպանությունների զոհերի հիշատակը վկայակոչող պուրակներ ու թանգարաններ, այլ ոչ թե տեղի ունեցած բարբարոսությունների։ «Նոյյան Տապան»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին նշեց փոխխոսնակ Լենա Նազարյանը։
 
«Ես չեմ ուզում, որ Ալիևի հետ մեկտեղ թիրախավորվի տարածաշրջանում խաղաղ ապրելու մեր մեծ ձգտումը։ Եվ ուրեմն ի՞նչ անել, երբ հարևան երկիրը նվիրագործում է պատերազմը, մարդասպանությունն ու այլատյացությունը։ Ի՞նչ անել՝ իրավական, քաղաքական, միջազգային գործիքներով ոչ միայն խայտառակ անել գարշելի երևույթը և դրա գարշելի հեղինակին, այլ նաև ի հեճուկս Ալիևի շարունակել ներդնել մեր անկեղծ ջանքերը՝ մեր տարածաշրջանն անվտանգ դարձնելու համար։ Մեր 30 տարվա պետությունն ունի կամք ու կարողություն՝ հաղթելու տարածաշրջանում ֆաշիզմը, այլատյացությունը և ավտորիտարիզմը։ Ալիևն ամբողջ աշխարհին ցույց է տվել ինչպես սպանել մարդկանց, իսկ մենք պետք է ցույց տանք, թե ինչպես կհաղթենք ֆաշիզմը մեր տարածաշրջանում, որտեղ ապրում ենք ու շարունակելու ենք ապրել։ Ուրեմն՝ խաղաղություն պետք է լինի բոլոր ժողովուրդներին այս տարածաշրջանում՝ ի հեճուկս Ալիևի կամ  էլ ավելի լավ՝ առանց Ալիևի»,- հայտարարեց Լենա Նազարյանը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական