Որ վայրկյանին մենք Ադրբեջանին չընկալենք որպես թշնամի, այդ պահից կրկին պատերազմ կսկսվի. Արման Աբովյան

13-04-2021 19:26:08   | Հայաստան  |  Քաղաքական



Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանը պետք է պարզ ու հստակ արձանագրի՝ Թուրքիան ու Ադրբեջանը մեր թշնամիներն են։
 
«Նոյյան Տապա
ն»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Աբովյանը նախ արձանագրեց, որ Ալիևը ամեն հարմար առիթով հայտարարում է, թե մեր պատմական հայրենիքը, մեր տունը իր քոչվոր ցեղինն է, ապա հավելեց. «Մենք զայրանում ենք, ասում՝ ինչի՞ համար են իրենք մեզ հետևողական սպանում ու ատում։ Դրա հետ մեկտեղ ասում ենք՝ մենք չպետք  է իրենց վերաբերվենք որպես թշնամի, փորձենք չվերաբերվել որպես թշնամի, փորձենք մի բան փոխել։ Չի փոխվի, հավատացնում եմ ձեզ։
 
Ավելին, որ վայրկյանին մենք իրենց չընկալենք որպես թշնամի ու վտանգավոր տարր, այդ պահից սկսած կրկին պատերազմ սկսվի։ Ձեզ հարց տվեք՝ երբ հակահայկական թեզերը հանում ես Ադրբեջանի պետական գաղափարախոսության միջից, տակը ի՞նչ է մնում։ Ոչ մի բան։ Գիտե՞ք ինչու են իրենք մեզ ատում ու ուզում ոչնչացնել, շատ պարզ պատճառով, որովհետև իրենք ուզում են վերամիավորվել պանթուրանական պրոյեկտի շրջանակում։ Իսկ քանի դեռ հայերը տարածաշրջանում են, կապ չունի ինչ կարգավիճակով, իրենք չեն դադարի մեզ ոչնչացնելու իրենց բոլոր նկրտումները»։
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 283 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար