Քաղավիացիայի կոմիտեն պարզաբանել է առևանգված ինքնաթիռի ապամոնտաժման մասին լուրերը


Քաղավիացիայի կոմիտեն պարզաբանել է առևանգված ինքնաթիռի ապամոնտաժման մասին լուրերը

  • 13-04-2021 19:50:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն առևանգված ինքնաթիռի առնչությամբ պարզաբանում է տարածել, որում ասվում է.  
 
«Իրանական կողմի հետ համագործակցությամբ՝ աշխատանքներ են տարվում «Fly Armenia Airways» ընկերության օդանավի տեխնիկակսն խնդիրները լուծելու ուղղությամբ: Հաշվի առնելով նաև, որ հարուցվել է քրեական գործ և տեղի է ունենում իրավական գործընթաց` մինչ դրանց ավարտը մանրամասներ չենք կարող հրապարակել: Հայտնում ենք նաև, որ ինքնաթիռի տեխնիկական վիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռը ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը»:   
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն