Զորավարժություն է անցկացվել 5-րդ զորամիավորումում. ՊՆ
13-04-2021 20:29:00 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
5-րդ զորամիավորումում ապրիլի 13-ին անցկացվել է գումարտակի կազմով մարտավարական զորավարժություն, որի ընթացքին հետևել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Զորավարժության ընթացքում իրականացվել են պաշտպանական և հարձակողական գործողություններ, ստուգվել են անձնակազմի ներդաշնակ գործելու կարողությունները, զինծառայողների անհատական պատրաստվածությունն ու մասնագիտական գիտելիքները։ Հաստիքային միջոցների արդյունավետ կիրառմամբ և հմուտ գործողություններով անձնակազմը կատարել է առաջադրված խնդիրները։