Օբաման իր գրքում պատմել է՝ ինչու 2009թ. չի օգտագործել «Ցեղասպանություն» եզրույթը. Սուրեն Սարգսյան

13-04-2021 20:45:47   | Հայաստան  |  Մեկնաբանություն



Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նախագահ Օբաման իր «A Promised Land» գրքում անդրադարձ է կատարում իր կողմից «Ցեղասպանություն» եզրույթը 2009թ. չօգտագործելուն:

Ի տարբերություն ներկայումս շրջանռվող տեսության առ այն, թե պատճառը հայ-թուրքական բանակցություններն

էին, մեջբերում եմ հետևյալ հատվածը, որտեղ Օբաման բառացի ասում է հետևյալը. «Լուրջ պատճառ կար այդ ժամանակ նման հայտարարություն չանելու համար: Թուրքերը չափազանց զգայուն են այդ խնդրի շուրջ և մենք կարևոր բանակցությունների մեջ էինք Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ՝ Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերելու հարցի հետ կապված»:

Ակնհայտ է, որ այն ժամանակվա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և այսօրվա հաշտեցման գործընթացների միջև ընդհանուր ոչինչ չկա: Պարզապես հիմա թուրքական գործոնը էապես նվազել է Վաշինգտոնի համար»:

 

 

Նոյյան տապան   -   Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 321 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար