ԱՄԷ-ի ջանքերը COVID-19 համաճարակի դեմ պայքարում

14-04-2021 10:53:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Արաբական Միացյալ Էմիրությունները երաշխավորում է առողջ կյանքի իրավունքը բոլորի համար և առաջին երկրներից մեկն է, որ օգնություն է ցուցաբերել Covid-19 համաճարակի դեմ պայքարում: 
 
Առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ ԱՄԷ-ն ներկայացրել է վիրուսի տարածումը նվազեցնելու նպատակով իր կողմից իրականացված մարդասիրական նախաձեռնությունները, որոնց շրջանակներում 1944 տոննա օգնություն է տրամադրվել 135 երկրի, այդ թվում՝ COVID-19-ի աշխտորոշման 25 միլիոն թեստ և թոքերի արհեստական շնչառության 2110 սարք։ Բացի այդ, ԱՄԷ-ն 1 շարժական կլինիկա է կառուցել Թուրքմենստանում և ևս 4 շարժական հիվանդանոց՝ Սուդանում, Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիում, Մավրիտանիայում և Հորդանանում։ Օգնությունների տրամադրման համար իրականացվել է 188 թռիչք։
 
ԱՄԷ-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը նվիրաբերել է 10 միլիոն դոլար, իսկ Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցության շրջանակներում Նորվեգիայից և Բելգիայից 2 դաշտային հիվանդանոց է տեղափոխել  դեպի
Գանա և Եթովպիա։ 
 
117 երկիր օգնություն է ստացել Դուբայի Միջազգային մարդասիրական քաղաքում գտնվող ԱՀԿ-ի և Պարենի համաշխարհային ծրագրի պահեստներից։
 
Դուբայի միջազգային մարդասիրական քաղաքը, որը համարվում է օգնություն տրամադրող աշխարհի ամենամեծ քաղաքը, կառավարում է COVID-19-ի արձագանքման ջանքերը և նպաստում Առողջապահության համաշխարհային կազմակերպության մատակարարումների 80%-ի փոխանցմանը:
 
Հատկանշական է, որ ԱՄԷ-ն Գազայի հատված է ուղարկել ռուսական «Sputnik V» պատվաստանյութի երկու բեռ, ինչպես նաև «Սինոֆարմ» պատվաստանյութի մեկ բեռ ուղարկել է Եգիպտոս։
 
 
 
ԱՄԷ-ի բնակչության կեսից ավելին պատվաստվել է Covid-19 վիրուսի դեմ, իսկ 2021թ․ ապրիլի 7-ի դրությամբ ավելի քան 6,8 միլիոն պատվաստանյութի դեղաչափ տրվել է ԱՄԷ-ի քաղաքացիներին և բնակիչներին:
 
Արաբական Միացյալ Էմիրությունները Բրիտանիայի մայրաքաղաքում գտնվող «ExCel London» ցուցահանդեսների և համաժողովների անցկացման ամենամեծ կենտրոնը վերափոխել է Covid-19-ով հիվանդների բուժման «NHS Nightingale» կոչվող դաշտային հիվանդանոցի՝ 4000 մահճակալ հզորությամբ:
 
«ԱՄԷ-ն՝ որպես մարդասիրության հայրենիք» նախաձեռնության շրջանակներում 2020թ.-ի մարտի 4-ին 215 տարբեր ազգությունների մարդիկ Չինաստանի Հուբեյ նահանգից տարհանվել են դեպի Էմիրությունների մարդասիրական Աբու Դաբի քաղաք, որտեղ նրանք ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն: 
 
ԱՄԷ-ն գործարկել է «Հույս» կոալիցիան, որն իրենից ներկայացնում է պատվաստանյութերի մատակարարման, պատվերների, ռեսուրսների, վերապատրաստման և թվային տեխնոլոգիական ենթակառուցվածքների պլանավորման, ինչպես նաև ամբողջ աշխարհում պատվաստանյութերի առկայության ապահովման համապարփակ լուծում: Ստեղծման օրվանից կոալիցիան 20 միլիոն պատվաստանյութ է տրամադրել
26 երկրների, և ներկայումս այն կարող է տրամադրել վեց միլիարդ դեղաչափ և սառը պահեստավորմամբ բեռնափոխադրում իրականացնել դեպի սահմանափակ կարողություն ունեցող երկրներ:
 
ԱՄԷ-ում գրանցվել է  կորոնավիրուսից մահացության ցածր և վերականգնման բարձր ցուցանիշ: Մահացության մակարդակը յուրաքանչյուր 100,000 մարդու դիմաց կազմել է 3,7%։ Այն ընդգրկվել է աշխարհի 15 լավագույն երկրների շարքում:
 
ԱՄԷ-ն Covid 19-ի ախտորոշման թեստերում գրանցել է դրական դեպքերի բավական ցածր ցուցանիշ, որի տեմպը կազմում է մոտ 8,0%, ինչն աշխարհում ամենացածր ցուցանիշներից է։ Էմիրություններում օրական իրականացվում է շուրջ 250 հազար թեստավորում։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 63 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար