Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 1075-ով.ՀՀ ԱՆ


Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 1075-ով.ՀՀ ԱՆ

  • 14-04-2021 11:12:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 205128 դեպք, որոնցից 184243-ն` առողջացած, 3794-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16134 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 915473 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 5869 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1075 նոր դեպք: Ունենք 583 առողջացած և 19 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 957 է:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play