Լևոն Տեր-Պետրոսյանը 2018-ի հուլիսին ինձ ասաց՝ հողերը արդեն պետք է տաս. Նիկոլ Փաշինյան


Լևոն Տեր-Պետրոսյանը 2018-ի հուլիսին ինձ ասաց՝ հողերը արդեն պետք է տաս. Նիկոլ Փաշինյան

  • 14-04-2021 14:00:32   | Հայաստան  |  Քաղաքական

«Ես 2018 թվականի ամռանը առաջին նախագահի հետ հանդիպում եմ ունեցել։ Եվ ես ձեզ կարող եմ ասել, թե ինչ է ասել ինձ առաջին նախագահը մեր հանդիպման ժամանակ 2018 թվականի հուլիսին։ Ես հիմա գաղտնիք բացեմ, մեջբերում եմ․ «հողերը արդեն պետք է տաս», մեջբերման ավարտ։ Իսկ ինչի՞ դիմաց, ինչի՞ համար, ինչպե՞ս, առաջին նախագահի պատկերացումը այս շրջանակից դուրս չի եկել։ Մնացածն արդեն գնահատման հարց է»,- այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով առաջին նախագահի հայտարարություններին։
 
«Նոյյան Տապան»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Փաշինյանը նշեց, որ նաև դա էր պատճառը, որ ինքը դրանից հետո հայտարարեց, թե Ղարաբաղի բանակցային գործընթացում պետք է առաջնորդվի իր սեփական կետից, որովհետև հայկական կողմն իր բոլոր կարմիր գծերն անցել էր։
 
«Դուք ասում եք՝ հայանպաստ։ 7 շրջանների վերադարձ՝ առանց կարգավիճակային ճշգրտումների, դուք դա համարում եք հայանպաստ լուծո՞ւմ։ Ես չեմ համարել, ես որոշել եմ, որ պետք է պայքարել։ Եվ, այո, ես համարել եմ, որ եթե Ղարաբաղը լիարժեք չի մասնակցում բանակցային գործընթացին, դա ինչ-որ չափով երաշխիք է, որ մենք հարցի բովանդակություն է ուրիշ բանաձևի ներքո»,- ասաց Փաշինյանը։ 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական