Փաշինյանը Օնիկ Գասպարյանին սպառնաց, թե ձայնագրություն ունի


Փաշինյանը Օնիկ Գասպարյանին սպառնաց, թե ձայնագրություն ունի

  • 14-04-2021 13:34:24   | Հայաստան  |  Քաղաքական

Ազգային ժողովի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր պատեհ է համարում պատերազմի վերաբերյալ մի շարք շահարկումների և հարցերի պատասխանը տալ։
 
«Նոյյան Տապան»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Փաշինյանը նկատեց, որ այս ընթացքում թյուրըմբռնումներ են եղել, մասնավորապես, նա նշեց. «Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի 2020 թականի նոյեմբերի 17-ին արած հայտարարությունից, թե պատերազմի 4-րդ օրը ԱԽ նիստի ժամանակ ինքը ներկայացրել է մեր կորուստները՝ նշելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար։ Ուզում եմ այս ամբիոնից պատասխանատու և պաշտոնապես արձանագրել, որ Օնիկ  Գասպարյանի հայտարարության այդ կետը իրականության հետ որևէ աղերս չունի։ ԳՇ պետը նման բան չի ասել, դա նաև ձայնագրությամբ է արձանագրված»։
 
Ըստ Փաշինյանի՝ խոսքը սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի մասին է, որտեղ Օնիկ Գասպարյանը ասել է, թե «հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, ԶՈւ-ն կատարում են իրենց խնդիրը, և մինչև վերջ կկատարեն»։ «ԳՇ պետը սեպտեմբերի 30-ին չէր էլ կարող նման հայտարարություն անել, քանի որ 2020 թվականի օգոստոսի 21-ին ԱԽ նիստում ունեցած զեկույցում հավաստիացրել է, որ «Արցախյան ուղղությամբ մենք կարող ենք ունեցած ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը, և ջախջախել նրա խմբավորումներին»,- ասաց վարչապետը։
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play