Անփոխարինելի է ձեր ներդրումը մեր ընդհանուր հայրենիքի զարգացման ու ամրապնդման գործում. ՄԻՊ-ի շնորհավորանքը եզդիական համայնքին

14-04-2021 14:50:01   | Հայաստան  |  Հասարակություն



ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է եզդիական համայնքին նոր տարվա առթիվ։
 
ՀՀ ՄԻՊ-ի ուղերձում, մասնավորապես, նշվում է. 
 
«Հայաստանում եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
 
շնորհավորում եմ ձեզ
Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ։ Մաղթում եմ, որ նոր տարին խաղաղություն ու նորանոր հաջողություններ բերի մեր եզդի բարեկամների ընտանիքներին։
 
Բացառիկ գնահատանքի է արժանի ձեր պատմությունն ու ազգային արժանապատվությունը:
 
Անփոխարինելի է ձեր ներդրումը մեր ընդհանուր հայրենիքի զարգացման ու ամրապնդման գործում:
 
 Հայաստանի Հանրապետությունում ձեր ազգային ավանդույթները, կրոնը, լեզուն ու մշակույթը պահպանելու և զարգացնելու պայմանները երաշխավորված են»:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 69 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար