Ի՞նչն է եղել պատերազմը հրահրող ամենամեծ գործոնը՝ ըստ ՀՀ վարչապետի
14-04-2021 15:14:36 | Հայաստան | Քաղաքական
Պատերազմը հրահրող ամենամեծ գործոնը եղել է Հայաստանի Հանրապետության՝ որակապես այլ պետություն դառնալը։ «Նոյյան Տապան»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2019 թվականը միայն մենք չենք տեսել, չէ՞, մեր հակառակորդն էլ է տեսել։ Իրենք տեսել են Հայաստանում կատարվող խորը բովանդակային և համակարգային փոփոխությունները։ Եվրոպայի տարածաշրջանում Հայաստանը ամենաբարձր տնտեսական աճն է ունեցել 2019 վականին, երկու տարի անընդմեջ Հայաստանը միջազգային հեղինակավոր հանդեսների կողմից ճանաչվել է տարվա երկիր։ Դա է եղել պատերազմի հրձիգը։ Եթե տեսնեին, որ Հայաստանի անկումը շարունակվում է, էլի կսպասեին, պատերազմ չէին անի, որովհետև ինչքան անկումը շարունակվեր, այնքան իրենց հեշտ կլիներ։ Ընդհակառակը, թռիչքի պահին է պետք հարվածել, որ հնարավորություն չունենա այդ երկիրը ավելի դիմակայելու և ռեսուրսներ կուտակելու»,- հայտարարեց Փաշինյանը։