Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, Հայաստանի իշխանությունները՝ հունական կղզիներում հողեր. Փաշինյան

14-04-2021 13:06:56   | Հայաստան  |  Քաղաքական



Երբ Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, Հայաստանի իշխանությունները հունական կղզիներում հողամասեր էին գնում: «Նոյյան Տապան»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 
 
«2017 թվականին Ադրբեջանն ուներ երկու արբանյակ, որոնցից մեկը՝ հետախուզական։ Այո՛, Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, իսկ Հայաստանի իշխանությունները՝ հողամասեր հունական կղզիներում, եվրոպաներում, այնտեղ, որտեղ հնարավոր էր։ Ուրեմն պետք է արձանագրել, որ նրանք
տանուլ են տվել պետության ինստիտուցիոնալ կայացման հարցում՝ պետությունը վերածելով մի մաֆիոզ կառույցի, որը քամում է Հայաստանի կենսական միջոցները, ու էդ մաֆիոզ կառույցները մինչև էսօր իրենց շոշափուկներն ունեն ամենուր՝ սկսած դատական համակարգից, վերջացրած, ցավոք սրտի, մինչև անգամ Զինված ուժերում»։ 
 
Ըստ Փաշինյանի՝ իրենք կռիվ են տվել ընդդեմ 20-ամյա դավաճանության, ընդդեմ 20-ամյա կապիտուլյացիայի։ «Նույնիսկ բուն կռվի և պատերազմի ժամանակ նրանք պաշտպանել են իրենց պարտությունը՝ մեր հասցեին հնարավորինս բարձր գոռալով դավաճան, որ իրենց դավաճանությունը քողարկեն, մեր հասցեին հնարավորինս բարձր գոռալով կապիտուլյանտ, որի իրենց կապիտուլյացիայից ուշադրությունը շեղեն։ Կապիտուլյանտը դուք եք, դավաճանն՝ առավել ևս, ասում եմ 20 տարի Հայաստանը թալանած, իշխած էլիտային, իսկ մենք ամեն օր երբեմն կենաց մահու կռիվ ենք տվել ձեր կապիտուլյացիայի և դավաճանության դեմ, և ուզում եմ այս բարձր ամբիոնից հայտարարել, որ շարունակելու ենք մեր պայքարը հանուն ազատ, հզոր և երջանիկ Հայաստանի»,- հայտարարեց Փաշինյանը։ 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 49 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար