Շարմազանովը հակադարձում է՝ պատերազմն արդյունք էր Փաշինյանի «հակաբանակցային քաղաքականության». Ազատություն

14-04-2021 16:21:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



«Նոյյան Տապան»-ը արդեն հայտնել էր, որ այսօր ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարել է. «Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, Հայաստանի իշխանությունները՝ հունական կղզիներում հողեր»։
 
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Փաշինյանի այս հայտարարությանը պատասխանել է Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
 
«Կապիտուլյանտը ոչ միայն բանակցություններն է տապալել, նա տապալել է և՛
բանակցություները, և՛ հրահրել է պատերազմ, և՛ իր մեծամտությամբ հայկական կառուցողական դիրքերը դարձրել է ապակառուցողական»,- այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է Էդուարդ Շարմազանովը։
 
Փաշինյանն արձանագրել էր՝ 44- օրյա պատերազմում կռիվ են տվել ընդդեմ 20-ամյա դավաճանության, ընդդեմ 20-ամյա կապիտուլյացիայի։ Նրա խոսքով՝ երբ Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, Հայաստանի իշխանությունները գնում էին հողամասեր՝ հունական կղզիներում։
 
Շարմազանովն այսօր հակադարձեց՝ պատերազմն արդյունք էր Փաշինյանի «հիմար, անհեթեթ, հախուռն հակահայկական ու հակաբանակցային քաղաքականության»։
 
«Սերժ Սարգսյանի բանակցածով Շուշին, Հադրութը, Մատաղիսը, Թալիշը, Դադիվանքը, Լաչինը, Քարվաճառը․․․ էն, ինչ որ ինքը տվել ա՝ էն 5-ը չեմ ասում, դրանք մնում էին մեր վերահսկողության տակ, Արցախը ստանում էր միջանկյալ կարգավիճակ, ավելի բարձր փաստացի, քանի կար մինչև պատերազմը, և բանակցություններով վերջնական կարգավիճակի հնարավորություն կար, որը պարտադիր ուժ ուներ։ Սա էր մեր ժառանգությունն էս կապիտուլյանտին», - ասաց Շարմազանովը։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 78 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար