2018-ից ընդհատվել է մեր պետական կառավարման պատմությունը, և դա է հանգեցրել աղետաբեր պայթյունի. Արծվիկ Մինասյան

14-04-2021 19:46:19   | Հայաստան  |  Քաղաքական





Մենք հանկարծակի չենք հայտնվել այս ճգնաժամի մեջ. այս պայթյունը 2018 թվականից մեր պետական կառավարման պատմության ընդհատման արդյունքն է։ Այս մասին «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի եթերում նշեց Հայ Հեղափոխական Դաշնակցության ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
 
«Եթե դիտարկենք մեր երրորդ հանրապետության պատմությունը՝ շուրջ 30 տարիները, այս ճգնաժամի պատճառը եղել են ոչ միայն թերացումներն ու բացթողումները, իսկ առանձին դեպքերում սխալները,
այլ հաճախ դրանք չշտկելու և դասեր չքաղելու, նոր իրավիճակում այդ դասերին համապատասխան քայլեր չիրականացնելու քաղաքականությունը։  
 
Ցավոք սրտի, պետության շարունակությունը, որն ինստիտուցիոնալ հիշողության և համակարգերի վրա պետք է հիմնվի, ամեն մի շրջափուլում փորձել են վերանայել՝ առանց հաշվի առնելու եղածը, փորձը, գիտելիքը։
 
Իսկ արդեն  2018 թվականից այս ամենն ավելի ակնառու և դաժան դարձավ։ Բերել անփորձներին, մարդկանց, որոնց համար Հայաստանն ընդամենը մի տեղ է, որտեղ նա պետք է բիզնես անի, չունենալ նոր համակարգի չափանիշներ, և այլն, և այլն։ Այս իշխանությունը շատ ավելի դաժան վարվեց։
 
Եթե նախկինում եղել են թերացումներ ու սխալներ, 2018-ից ընդհատվել է մեր պետական կառավարման պատմությունը, և սա է ճգնաժամերի ու պայթյունային վիճակի առաջացման հիմնական շարժառիթը։ Գուցե եթե նախկինի նման շարունակվեր, պայթյունը ուշանար, և այսպիսի ցնցում չառաջացներ։ Կպայթեր, բայց աղետաբեր ցնցման չէր բերի»,- ասաց նա։
 
Առավել մանրամասն՝ «Նոյյան Տապան»-ի տեսանյութում
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 134 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար