Ամերիաբանկը շուկայում տեղաբաշխում է 20 մլն դոլար և 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական թողարկումները

14-04-2021 20:00:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Ամերիաբանկը տեղաբաշխում է դոլարային եւ դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկումները` 20 մլն դոլար եւ 5 մլրդ դրամ ծավալներով:
 
Դոլարային պարտատոմսերը թողարկվել են 100 դոլար անվանական արժեքով` 4,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ, իսկ դրամային տրանշը թողարկվել է 100 հազար դրամ անվանական արժեքով` 9.5% եկամտաբերությամբ: 
 
Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ «Ամերիաբանկի» ինտերնետային կայքում` դրամային պարտատոմսերի դեպքում`  այստեղ, իսկ դոլարայինի դեպքում` այստեղ:
 
Տեղեկացնենք, որ թողարկված պարտատոմսերի քանակով և
ծավալով Ամերիաբանկը շուկայի առաջատարներից է: Այս պահի դրությամբ, ՀՀ Ֆոնդային բորսայում գնանշվում է Ամերիաբանկի պարտատոմսերի 20 թողարկում` 13 դոլարային և 7 դրամային` ընդհանուր 111.2 մլն դոլար և 27.1 մլրդ դրամ ծավալներով: 
 
Ամերիաբանկը շուկայի առաջատարն է նաև որպես տեղաբաշխող: Բանկն իրականացրել է մի շարք նորարարական և եզակի նախագծեր, մասնավորապես, կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման ամենախոշոր գործարքը Հայաստանում, հայաստանյան շուկայում ոչ ռեզիդենտի կողմից առաջին թողարկման տեղաբաշխումը, ինչպես նաև առաջին լողացող տոկոսադրույքով պարտատոմսերի տեղաբաշխումը Հայաստանում: 
«Ամերիաբանկ» ՓԲԸ
 
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական
փաթեթ: 2020թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;
 
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 91 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար