Հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն

14-04-2021 20:55:24   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն



Ադրբեջանական կողմը Արցախի Մարտունու շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, նշելով, որ դիակը հայտնաբերվել
է Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքի վարչական տարածքից, հայտնում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ):
 
Համաձայն հաղորդագրության, զինծառայողի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
 
Այսպիսով, պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1542։
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 94 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար