Ալիևը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Բելառուսի միջնորդությունն է ակնկալում

14-04-2021 21:18:05   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է. «Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ Բելառուսը կարող է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։
 
«Մեր նպատակն է ամրապնդել վստահության միջոցառումները Հայաստանի հետ, և հույս ունենք, որ Բելառուսը՝
որպես մեր ընկեր, փորձված դաշնակից, ակտիվ մասնակցություն կունենա, և ոչ միայն տարածքների վերականգնման հարցում», - հայտարարել է Իլհամ Ալիևը։
 
Վերջինս մանրամասնել է՝ «Բելառուսը, որպես Հայաստանի գործընկեր և ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում դաշնակից, ինչպես նաև Ադրբեջանի մտերիմ երկիր, կարող է կարևոր դեր խաղալ նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև շփումների հաստատման հարցում»։
 
Բելառուսի նախագահը երեկ է ժամանել Բաքու, և այսօր՝ Ալիևի հետ հանդիպմանը Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի լիակատար աջակցությունն է հայտնել վերջին պատերազմից հետո ղարաբաղյան խնդրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին»։
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 94 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար