Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

15-04-2021 15:28:33   | Հայաստան  |  Հայտարարություններ



Ապրիլի 15-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 16-ից 17-ը, 19-ին՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև
և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ։
 
ԱԻ նախարարության տեղեկացմամբ, օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ից 20-ը, պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ, աստիճանաբար կբարձրանա 8-ից 10 աստիճանով:
 
Երևանում ապրիլի 15-ի ցերեկը, 16-ից 17-ը, 18-ի գիշերը, 19-ից 20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
 
 
Նոյյան տապան   -   Հայտարարություններ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 77 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար