Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

  • 15-04-2021 15:28:33   | Հայաստան  |  Հայտարարություններ

Ապրիլի 15-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 16-ից 17-ը, 19-ին՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ։
 
ԱԻ նախարարության տեղեկացմամբ, օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ից 20-ը, պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ, աստիճանաբար կբարձրանա 8-ից 10 աստիճանով:
 
Երևանում ապրիլի 15-ի ցերեկը, 16-ից 17-ը, 18-ի գիշերը, 19-ից 20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
 
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play