Արայիկ Հարությունյանը շուտով հարցաքննության է հրավիրվելու. Արցախի դատախազություն


Արայիկ Հարությունյանը շուտով հարցաքննության է հրավիրվելու. Արցախի դատախազություն

  • 15-04-2021 15:50:53   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շուտով հարցաքննության է հրավիրվելու հարուցված քրեական գործերից մեկի շրջանակներում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազությունը։
 
Հայաստանն Արցախի քաղաքացիների համար ևս 7.5 մլրդ դրամ կտրամադրի «Արցախի քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու նաև ԱՀ նախագահը։ Հարցաքննության օրվա մասին կհայտնվի լրացուցիչ»,– նշված է դատախազության պաշտոնական կայքում։
 
Ի դեպ, Արցախի քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածը վերաբերում է սահմանադրական կարգը տապալելուն։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն