Մեր հայրենիքը գտնվում է երկու զորեղ և վտանգավոր պետությունների միջև, իսկ մենք պարապ բաներով ենք զբաղված. սփյուռքահայ գիտնական

15-04-2021 17:15:50   | Հայաստան  |  Քաղաքական





Հայաստան-սփյուռք հարաբերությունները վերջին 30 տարիների ընթացքում մնացել են շատ ցածր մակարդակի վրա բոլոր ոլորտներում։ Այս մասին «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում նշեց ԱՄՆ-ում բնակվող հայ  քիմիկոս, քիմիական և էկոլոգիական ինժիներ Հարութ Բրոնոզյանը։  
 
Ըստ նրա՝ դեպի հայրենիք ներգաղթի կազմակերպման համար նախ
պետք է հզորացնել, զարգացնել կապերը սփյուռքի հետ։ «Իսկ դրա համար նախ պետք է հասկանալ, թե ինչ ուժ է ներկայացնում սփյուռքը՝ մտավոր, քաղաքական և այլ ոլորտներում։ Եթե այս տեսակետից նայենք, ՀՀ բոլոր չորս իշխանություններն էլ որևէ քայլ չեն կատարել այդ ուղղությամբ։ Այն պարագայում, երբ մեր հայրենիքը գտնվում է երկու զորեղ և վտանգավոր պետությունների միջև, մենք անհոգ կերպով պարապ բաներով ենք զբաղվում, ներքին պայքարներով ենք զբաղված։ Իշխանություններն էլ, փոխանակ մարդկանց միավորելու, պառակտում են, ազգային գաղափարախոսություն չունեն։ Մենք ինչպե՞ս կարող ենք այս շրջանի մեջ գոյատևել»,- մտահոգություն հայտնեց սփյուռքահայ գիտնականը։ 
 
Առավել մանրամասն՝ «Նոյյան Տապան»-ի տեսանյութում 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 109 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար