Ջո Բայդենը հայտարարել է արտակարգ դրություն ազգային անվտանգության ոլորտում՝ ՌԴ գործողությունների պատճառով

15-04-2021 18:40:48   | ԱՄՆ  |  Միջազգային



ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է արտակարգ դրություն ազգային անվտանգության ոլորտում Ռուսաստանի գործողությունների պատճառով: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այդ որոշումը հիմք կծառայի՝ Ռուսաստանի դեմ
պատժամիջոցներ սահմանելու համար։
 
Ավելի վաղ, ապրիլի 15-ին, Բայդենն արդեն իսկ ստորագրել էր որոշում՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ 
 
Նույն օրը Bloomberg-ը հայտնել էր, որ Վաշինգտոնը մտադիր է 12 ռուսաստանցու և 20 ռուսական կազմակերպություն ներառել «սև ցուցակում» և 10 ռուսաստանցի դիվանագետի վտարել: Որպես պատճառ նշվել են կիբերհարձակումներն ու ընտրությունների ժամանակ Մոսկվային վերագրվող միջամտությունները: Ռուսաստանը բազմիցս հերքել է այս մեղադրանքները:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Միջազգային
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 122 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար