Սամվել Բաբայանի պաշտոնավարման ընթացքում պետությանը 100 մլն դրամով գույքային վնաս պատճառելու դեպքով քրգործ է հարուցվել

15-04-2021 20:11:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Արցախի դատախազությունը հաստատում է, որ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի պաշտոնավարման ընթացքում, 2020թ․ հոկտեմբեր ամսում պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետությանը 100․000․000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
 
Ինչպես NEWS.am-ին փոխանցեցին Դատախազության լրատվական բաժնից, քրեական գործը հարուցվել էր Անվտանգության խորհրդից ստացված հաղորդման
հիման վրա՝ փետրվարի 8–ին։
 
Քրեական գործը հարուցվել է 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, այն է՝ «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին եւ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ՝
 
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
 
Ինչպես հայտնում են Դատախազությունից, նույն օրը քրեական գործն ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե, որը վարույթ է ընդունվել եւ գտնվում է նախաքննության փուլում»։
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 94 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար