2020 թվականին ՄԻՊ-ին COVID-19 համավարակի վերաբերյալ հասցեագրվել է 2952 դիմում-բողոք


2020 թվականին ՄԻՊ-ին COVID-19 համավարակի վերաբերյալ հասցեագրվել է 2952 դիմում-բողոք

  • 16-04-2021 10:51:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի հիման վրա սոցիալական աջակցության խնդիրներ (այդ թվում՝ համակարգից օգտվելու դժվարություններ, միջոցառումներից օգտվելու համար տվյալներ մուտքագրելու անհնարինություն և այլն),
 
Հայաստան մուտք գործելու կամ երկրից մեկնելու խնդիրներ,
 
հանրային ծառայությունների (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերի իրականացում) վճարումների կատարման անհնարինություն, դադարեցված մատակարարումների վերականգնում,
 
սոցիալապես անապահով ընտանիքներին պարենային օգնության տրամադրման խնդիրներ,
 
պաշտպանիչ դիմակ չկրելու պատճառով վարչական արձանագրություններ կազմելու և բերման ենթարկելու խնդիրներ,
 
աշխատողների վարձատրության, արձակուրդի տրամադրման խնդիրներներ,
 
Պարետի որոշմամբ սահմանված նմուշի տեղաշարժման թերթիկի լրացման կարգի, դրա բացակայության պատճառով Ոստիկանության բաժին բերման ենթարկելու կամ վարչական տույժի ենթարկելու խնդիրներ,
 
մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմաններում ստեղծված խնդիրներ,
 
վարկային կազմակերպությունների կողմից սեղմ ժամկետներում վարկային պարտավորություններ կատարելու անհնարինություն,
 
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատությունից զրկված անձանց, նրանց մերձավոր ազգականների և փաստաբանների՝ COVID-19 և արտակարգ դրությանը վերաբերող բողոքներ,
 
կենսաթոշակների վճարման ժամկետների ուշացումներ՝ պայմանավորված հաշվառման և փաստացի բնակության հասցեները տարբեր լինելով,
 
Կորոնավիրուսի թեստավորում իրականացնելու խնդիրներ,
 
Կրթության իրավունքին (համապատասխան տեխնիկական միջոցի, ինչպես նաև այն ձեռք բերելու հնարավորություն չունենալու պատճառով երեխաների՝ հեռավար կրթությանը չմասնակցելուն) վերաբերյալ խնդիրներ,
 
Ընտանիքների վերամիավորում և այլն:
 
Մարդու իրավունքների պաշտպանը նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում և աշխատել է 24-ժամյա ռեժիմով։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play