Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ


Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ

  • 16-04-2021 15:47:08   |   |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ  ապրիլի 16-ին հրավիրել է արտահերթ լիագումար նիստ: Այն վարում էր Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
 
Օրակարգում երկու օրինագիծ էր:
 
««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը:
 
Հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակն Արցախում և Արցախի Հանրապետության զինված ուժերի անձնակազմը համալրելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու կարգը և պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը նախատեսող  հոդվածներում կատարել փոփոխություններ:
 
Հարակից զեկույցով հանդես է եկել ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը: Հանձնաժողովային քննարկման փուլում օրինագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը, Սեյրան Հայրապետյանն առաջարկել է այն ընդունել օրենքի տեսքով:
 
Քվերակության արդյունքում օրենքի նախագիծն ընդունվել է միաձայն:
 
Լիագումար նիստի օրակարգի հաջորդ հարցը  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագիծն էր: Այն մշակվել է արդարադատության նախարարության աշխատակազմի  կողմից:
 
Օրինագծով առաջարկվում է փոփոխություն և լրացումներ կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում՝ նպատակ ունենալով օրենքով նախատեսված դեպքերում կատարողական վարույթները ավարտվելու կամ կարճվելու դեպքերում սահմանել կատարողական գործողությունների կատարման ծախսերը չգանձելու դեպքերը:
 
Ներկայացնելով օրինագիծը՝ արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը տեղեկացրել է, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրինագծի քննարկման ժամանակ հնչեցված առաջարկությունն ընդունվել և ընդգրկվել է օրինագծի մեջ:
 
Նախագիծն արժանացել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: Հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանն առաջարկել է կողմ քվեարկել:
 
Օրինագծի ընդունմամբ՝ հաշվի առնելով հայտարարված ռազմական դրությունը,  ստեղծված իրադրության առանձնահատկությունները, հնարավորինս կբարելավվեն թե պարտապանների, թե պարտատերերի վիճակները:
 
Քվեարկության արդյունքում օրինագիծը ընդունվել է միաձայն:
 
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
 
 
Արցախի Հանրապետության 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play