Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ալիևը և ի՞նչ «ծուղակներ» կան նրա ելույթներում. մեկնաբանում է քաղաքագետը

16-04-2021 17:36:40   | Հայաստան  |  Քաղաքական





Պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խնդիր ունի ցույց
տալ, որ հակամարտությունը լուծվել է, ինչպես նաև խնդիր ունի սրբագրելու պատերազմի ընթացքում Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունները, բարբարոսությունները։
 
Այս մասին «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց քաղաքագետ Նարեկ Մինասյանը։ Ըստ նրա՝ վերլուծելով Ալիևի ելույթները, կարելի է նկատել, որ նա փորձում է սեփական դերակատարումը տարածաշրջանում նորովի մատուցել ու միջազգային հանրությանը ցույց տալ, թե իբր Ադրբեջանը պատրաստ է խաղաղության։
 
«Այս թեզերը տարբեր ձևակերպումներով Ալիևը մատուցում է, և դրանց հիմնական լսարանը միջազգային լսարանն է։ Թեզերի երկրրորդ բլոկը ուղղված է սեփական հանրությանը, որի հետ Ալիևը իրականացնում է բավական լուրջ աշխատանք՝ առաջին հերթին սրբագրելու իր հոր ժառանգությունը, մյուս կողմից էլ սեփական անձի՝ որպես ազատագրողի ներկայացնելով։ Երրորդ բլոկն էլ ուղղված է մեր հանրությանը, և այստեղ առանցքային է ռազմագերիների թեման։ Ալիևը այստեղ որդեգրել է մաքսիմալ ցավեցնելու քաղաքականությունը։ 
 
Ադրբեջանական կողմը փորձում է ներազդել նաև Հայաստանում ընթացող ներքին գործընթացների վրա։ Գաղտնիք չէ, որ առաջիկայում արտաերթ խորհրդարանական ընտրություններ են, և քարոզչությունը ավելի է սրվել։ Դա նոր հնարավորություններ է բացում ադրբեջանական կողմի համար, որպեսզի խաղան զգայուն թեմաների վրա։
 
Ցավոք, մեր քաղաքական մշակույթն ու տարբեր ուժերի քաղաքական հասունությունը դեռ այն մակարդակի վրա չեն, որ ունենանք ներքին արգելակներ, և մի շարք զգայուն թեմաներ չքաղաքականաացվեն»,- ասաց հաղորդման հյուրը։
 
Առավել մանրամասն՝ «Նոյյան Տապան»-ի տեսանյութում
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 207 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար