Հայաստանում կստեղծվի երկու նոր արգելոց-թանգարան

16-04-2021 17:56:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է երկու նոր արգելոց-թանգարան ստեղծել:
 
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին  ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:
 
«Առաջիկայում «Դվին մայրաքաղաք» և «Դաշտադեմ ամրոց» արգելոց-թանգարանները կհամալրեն
նախարարության ենթակայությամբ գործող Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի ծառայության պահպանության ՊՈԱԿ-ի ներքո գործող 13 արգելոց-թանգարանի շարքը: Կարծում եմ՝ նոր արգելոց-թանգարանների ստեղծումը կնպաստի նոր զբոսաշրջային երթուղիների ընդլայնմանը, կառավարման համակարգերի համալրմանը և հետագա զարգացմանը»,-նշեց Մարաբյանը:
 
Նրա հավաստիացմամբ՝ մշակութային հուշարձանների պահպանության գործում շատ կարևոր է համայնքների ներգրավման քաղաքականությունը: Մարաբյանը հիշեցրոց, որ դեռ նախորդ տարի իրականացրել են իրազեկման աշխատանքներ տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների համապատասխան ներկայացուցիչների հետ: «Հատկապես կարևոր է երիտասարդ սերնդի ներգրավումը: Պատմամշակութային արգելոց-թանգարանների ծառայության ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ ապրիլի 12-ին Հայաստանի տասը մարզում և Երևանում մեկնարկել են շուրջ 50 հուշարձանի մաքրման աշխատանքները: Աշխատանքներին նաև դպրոցականներն են մասնակցում:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 84 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար