Ռուսաստանը սպառնում է երկու ամսից արտաքսել ԱՊՀ ապօրինի միգրանտներին

16-04-2021 18:15:29   | Ռուսաստան  |  Միջազգային



Եթե ԱՊՀ ապօրինի միգրատները առաջիկա երկու ամսում չլքեն Ռուսաստանի տարածքը, Մոսկվան պատրաստ է նրանց արտաքսել, և անգամ՝ փակել սահմանները, հայտնում է Ազատություն ռադիոկայանը։ 
 
«Եթե մինչև
հունիսի 15-ը այդ հարցը չլուծվի, ինչպես ենթադրում է Ռուսաստանի նախագահի հրամանագիրը, ապա այդ մարդկանց սպառնում են պատիժներ՝ ընդհուպ մինչև Ռուսաստանից արտաքսում և սահմանների փակում», - այսօր հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստում։
 
Հայաստանից բացի ԱՊՀ-ի անդամ են Ռուսաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Մոլդովան և Կենտրոնական Ասիայի չորս պետությունները։
Նոյյան տապան   -   Միջազգային
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 284 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար