ՀՖՖ-ն և Արմեն Մելիքբեկյանը դատի են տվել Էդմոն Մարուքյանին

16-04-2021 20:52:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դատական հայց են ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դեմ:

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցը

ներկայացվել է ապրիլի 15-ին և մակագրվել դատավոր Լիլիթ Սարգսյանին:

ՀՖՖ-ն ու Մելիքբեկյանը պահանջում են զրպարտություն պարունակող ոչ հավաստի փաստական տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաեւ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված ոչ նյութական վնասը հատուցել:

Ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների` հայցի պատճառը Մարուքյանի տեսաուղերձն է եւ դրա բովանդակությունը, որը պարունակում է զրպարտության հատկանիշներ: Նա նշել է, որ ՀՖՖ ղեկավարության մակարդակով «Լոռի» ակումբի նկատմամբ ապօրինություններ են տեղի ունենում:

 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 99 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար