Ի՞նչ կապ ունի ԱՄՆ զորքի դուրսբերումը Աֆղանստնից մեզ հետ. Սուրեն Սարգսյան

16-04-2021 20:05:18   | ԱՄՆ  |  Մեկնաբանություն



Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախագահ Բայդենը որոշել է այս տարի ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերել Աֆղանստանից, վերջ դնելով ԱՄՆ պատմության ամենաերկարատև պատերազմին: Միանգամից ասեմ: Ադրբեջանը

ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ուներ այն բանի համար, որ հենց Ադրբեջանի տարածքով էին անցնում «Northern Distribution Network»-ի մատակարարումները: Այսինքն Ադրբեջանը ԱՄՆ-ի համար կարևոր հաբ էր բոլոր տեսակի բեռներ Ադրբեջանի տարածքով Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զորքերին հասցնելու համար:

Այդ փոխադրումների հաշվին Բաքուն քաղաքական, դիվանագիտական և տնտեսական դիվիդենտներ էր շահում՝ Վաշինգտոնն էլ շատ դեպքերում աչք էր փակում Բաքվի տարատեսակ գործողությունների վրա: Հետայսու Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը ԱՄՆ-ի համար փոխվելու է»:

Նոյյան տապան   -   Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 110 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար