Շաբաթօրյակ՝ Հրազդանի կիրճում

17-04-2021 18:45:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Հրազդանի կիրճում՝ Հաղթանակ կամրջից մինչև Դավթաշենի կամուրջ հատվածի ամբողջ երկայնքով կազմակերպվել է շաբաթօրյակ:
Տարածքի մաքրման աշխատանքներին մասնակցել են «Երևանի Աղբահանություն և սանիտարական մաքրում» և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» հիմնարկների ավելի
քան 550 աշխատակիցներ, քաղաքը սիրող մեծ ու փոքր բնակիչներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, Երևանի ավագանու անդամներ:
«Տարածքում կուտակվել է մեծաքանակ աղբ,  որը, ցավոք, չենք կարող մեկ օրում հավաքել։ Կարծում եմ, որ պետք է մեր քաղաքացիներն ավելի հոգատար լինեն քաղաքի հանդեպ: Այստեղ լուրջ խնդիր ունենք տարածքի տնտեսվարողների հետ կապված»,-նշել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Մասնակիցներին տրամադրվել են անհրաժեշտ պարագաներ՝ ձեռնոցներ, տոպրակներ։ Հավաքված աղբը տեղում տեսակավորվել է. թուղթը, պլաստիկն ու ապակին կուղարկվեն վերամշակող կազմակերպություններին, իսկ մյուս մասը կտեղափոխվի աղբավայր:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 250 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար