Հայ ըմբշամարտիկները կմեկնեն Վարշավա՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

17-04-2021 18:22:45   | Հայաստան  |  Սպորտ



Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում  ապրիլի  19 – 25 –ը հաջորդաբար կանցկացվեն Եվրոպայի ազատ  և հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունները:
 
Հայտ են ներկայացրել  37 երկրների 444 մարզիկ – մարզուհիներ  / 177՝   հ/ հ ըմբշամարտ և  ազատ  ոճ ՝  156 տղամարդ, 111 կին / :
 
Հայաստանից մրցագորգ կելնեն ազատ ոճայիններ, արտաշատցիներ
 Գևորգ Թադևոսյանը / 65 կգ / , Արման Անդրեասյանը / 70կգ /, Երևանի պետական մարզական ՕՀ քոլեջի սովորողներ, իջևանցի Հրայր Ալիխանյանը / 74 կգ / և աշտարակցի Արման Ավագյանը / 79 կգ /:
 
Ազատ ոճայինները մրցավայր կմեկնեն  ապրիլի 19 –ի լուսադեմին:
 
Նույն չվերթով, ապրիլի 21 –ին,  Վարշավա կմեկնեն նաև հունահռոմեական ոճի մեր ըմբիշները: Նրանք են ՝ երևանցիներ Ռուդիկ Մկրրտչյանը / 55կգ /, Գևորգ Ղարիբյանը / 60 կգ / , Սլավիկ Գալստյանը / 67 կգ /,  Մալխաս Ամոյանը / 72 կգ /, գյումրեցիներ Վարուժան Գրիգորյանը  / 77 կգ / , Կարապետ Չալյանը / 82 կգ / և էջմիածինցի Հրաչյա Պողոսյանը / 63 կգ /:
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 200 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար